Համաձայն միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին (AETR) Եվրոպական համաձայնագրի` չորսուկես ժամ վարելուց հետո վարորդը պետք է առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում անի, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը:
Այդ ընդմիջումը կարող է փոխարինվել տասնհինգ րոպեանոց ընդմիջումներով` բաշխվելով մեքենան վարելու ժամանակահատվածի վրա, կամ` անմիջապես այդ ժամանակահատվածից հետո` պահպանելով վերոնշյալ դրույթները:
Այդ ընդմիջումների ընթացքում չի կարող իրականացվել այլ աշխատանք:
Այս նպատակով նպատակներով սպասելու ժամանակը և վարելուն չհատկացված ժամանակը, որն անցկացվում է ընթացքում գտնվող փոխադրամիջոցում, լաստանավում կամ գնացքում, չպետք է դիտվի որպես «այլ աշխատանք»:
Հիշատակենք, որ նշված ընդմիջումները չեն կարող դիտվել որպես ամենօրյա հանգստի ժամանակահատվածներ: