Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքը հաշվարկվո՞ւմ է որպես աշխատանքային ստաժ. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով այն հարցին, թե ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքը հաշվարկվո՞ւմ է որպես աշխատանքային ստաժ, պարզաբանում է․

«Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները։

2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել