Փակ ավտոճանապարհներ կան․ ՓԾ-ն զգուշացնում է

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի և Լոռու մարզերի, Սիսիան-Գորիս, Սիսիան-«Զանգեր», Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել