ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն (Մարիամ Սիմոնյան, Անի Սիմոնյան) ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Azdarar.am կայքից։

Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուստրերը և կինը դատախազություն են հրավիրվել բացատրություն տալու նպատակով, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2022-ի հունիսին Արամ Սիմոնյանը մահացել է՝ սրտի կաթվածի հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել