Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի վերաբերյալ։

Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նա այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսին։

Մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Լուսանկարում նորանշանակ հրամանատարն է։

Iravaban.net-ը ներկայացնում է Գյոզալյանի կենսագրությունը․

Ծնվել է 1977թ. հունիսի 16-ին, ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ գյուղ

1998թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր

2000-2022թթ.
Զինված ուժերի կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ

2015-2020թթ.
զբաղեցրել է տարբեր զորամասերի հրամանատարի պաշտոններ

2021 թ.
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

2022թ.
փետրվարի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984-1994թթ.
սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում

1994-1998թթ.
սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում

2011-2012թթ.
սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Պարգևատրվել է պետական և գերատեսչական մեդալներով

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԱՀ «Արիության համար», ՀՀ «Մարտական ծառայության», ԱՀ «Մարտական ծառայության», ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ ,3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մայրական երախտագիտություն» և այլ մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել