Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել՝ դատավոր նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի ԲԴԽ-13-Ո-52 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Աթանեսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019-ի նոյեմբերի 22-ին։