Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանում է, որ աղբի կոնտեյների տակի հարթակները կառուցելու համար մեկ տարվա ընթացքում աստղաբաշխական աճ է տեղի ունեցել` մեկ հարթակի արժեքը 48 հազար դրամից դառնալով 97 հազար դրամ:
«Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել
Սիրելի երևանցիներ, մի շտապեք քանդել այդ հարթակները: Ադամանդի փոշի չկա:
Փոխարենը կա մեկ տարվա ընթացքում մի հարթակի կառուցման համար աստղաբաշխական աճ:
Այսպես, եթե 2021 թվականին մեկ հարթակի համար քաղաքապետարանը ծախսել է 48 000 դրամ, ապա 2022-ին մեկ հարթակի կառուցումը գնահատվել է արդեն 97000 դրան:
Շինարարության ոլորտում աշխատող ծանոթներս ասում են, նման շեշտակի գնաճ չի եղել:
Բացի այդ, եթե գներն այդքան աճել են, ապա ո՞նց են 2023֊ին նվազել՝ կազմելով 87 000 դրամ:
Կարևորի մասին. ինձ հիմնավոր պատասխան տալու համար պետք է ներկայացվեր մասնագիտական կազմակերպության կողմից արված և կնիք պարունող նախահաշվի փաստաթուղթը:
Բայց ՆԱԽԱՀԱՇՎԻ պատշաճ փաստաթուղթ ՉԿԱ 2022֊ի մրցույթում:
Դա հենց այն է, ինչը ես վերջին շաբաթներին ահազանգում եմ ու պնդում, որ նման կերպով արված շինարարությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Բացի այդ, զարմացրեց նաև 2022֊ի աշխատանքների ծավալը:
Ընդհանուր ծախսը այդ տարի կազմել է … ուշադրություն … 98 միլիոն դրամ:
Բաժանում ենք մեկ հատի իրենց նշած արժեքի վրա և ստանում 1000֊ից ավելի արբարկղի հարթակ:
Քուանշ, ինչպես կասեր նախկինում ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը:
Հասցեները պատրա՞ստ եք տրամադրել ու մի մեքենա, որ հատիկ֊հատիկ հաշվեմ: )))
Եթե հանկարծ վերահսկող որևէ կառույցի մոտ ցանկություն առաջանա ստուգել, ստորև ներկայացնում եմ հղումները՝
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do…#
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do…#
Հ.Գ. Երևանի ավագանին ունի ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողով, որը, կարծում եմ, պիտի վերահսկի գնումների ոլորտը:
Ես մշակույթի, առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովից եմ և ինձանից շատ մեծ ջանքեր, տարբեր մասնագետների հետ աշխատել է պահանջում ամեն նման ուսումնասիրությունը:
Քաղշին տեսչությունն էլ պիտի վաղուց արձագանքեր գրառումներիս: Բայց լռում է:
Ո՞վ է այս ուղղությամբ աշխատում, տիկնայք և պարոնայք:
Հ.գ. 2 «Ընդդիմադիր» խմբակցութնուններին էլ գրառումներս չհետաքրքրեցին:
Դե հա, սա Հայկ Մարությանի մեջքի հետևից ամեն նիստին նրան փնովել չէ, որ ջանք չպահանջի»,- գրել է նա: