Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝
- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Կարապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
- Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աիդա Հակոբյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աշոտ Հարությունյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
- Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Սևադա Սարգսյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարզպետունի Վարդանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
- Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատրյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
- Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Նելլի Բադալյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
- Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Հրանտ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազը ստորագրել է նաև պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:
- Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Լազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:
- Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ոսկանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 6-ից: