Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ընկերության ընդհանուր գծով փոխտնօրեն Սարգիս Բեջանյանը։
Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ներկայացրեց Բեջանյանին։
«Բավական մեծ աշխատանք ունենք անելու, մեծ փոփոխություններ, այնպես որ, վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծենք իրար հետ՝ միահամուռ ուժերով»,-նշեց նա՝ դիմելով Սարգիս Բեջանյանին։