Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավոր նշանակելու համար նախագահին առաջարկվել է Արտակ Կարապետյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խաորհուրդը հունվարի 25-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«1․Հանրապետության նախագահին առաջարկել Արտակ Հայկի Կարապետյանի թեկնածությունը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Արտակ Հայկի Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել