Սա միակ գիտելիքն է, որ կուզեի՝ ձեզ պետք չգա․ Ժաննա Անդրեասյան

Այսօր Արամ Մանուկյանի անվան մարզառազմական վարժարանում սովորողները ուսումնական վարժանք էին ցուցադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ամբողջ ժամանակ մտքիս այն հարցն էր. հո չե՞ն մրսում, հատկապես փոքրերը։

– Մի անհանգստացեք, չենք մրսում,- մեծի պես հակադարձեցին հարցիս։

Սա միակ գիտելիքն է, որ կուզեի՝ ձեզ պետք չգա, բայց հենց այդ իմացությունը, գիտելիքն ու հաստատակամությունն է, որ պիտի ունենաս, որ պետք չգա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել