Պարտավոր է արդյոք խորթ զավակը պահել խորթ ծնողներին

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, ովքեր դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից նախկին ամուսիններից ։

Վերը նշված իրավական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ  խորթ զավակների` խորթ ծնողներին պահելու պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ նշված պարտականությունը օբյեկտիվ պատճառներով չեն կարող կատարել խնամքի կարիք ունեցողների չափահաս աշխատունակ զավակները կամ ամուսինները:

Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց ինչպես նաև եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակներին պահելու և դաստիարակելու իրենց պարտականությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել