Կալանավորված անձը կամ դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կարող է իր հաշվին ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ:
Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:
Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը կալանավորված անձի կամ դատապարտյալի` կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ժամանած մերձավոր ազգականներին կամ այլ անձանց տեղեկացնում է, որ նրանք հնարավորություն ունեն կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակի կամ խանութի միջոցով ձեռք բերելու սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ` դրանք կալանավորված անձին կամ դատապարտյալին փոխանցելու նպատակով: