Որո՞նք են նախադպրոցական կրթության խնդիրները

Արդեն խոսել ենք նախադպրոցական տարիքի մասին:

Այժմ, խոսենք նախադպրոցական կրթության խնդիրների մասին:

Նշված խնդիրներն են`

1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը.

2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը.

3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը.

4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.

5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը.

6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը.

7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել