Ինչպե՞ս վարվել ոչ իրավաչափ վարչական ակտի հիման վրա տրված փաստաթղթերի հետ

Այն փաստաթղթերը և իրերը, որոնք տրվել են անվավեր կամ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի հիման վրա, դրանք տիրապետող անձանց կողմից ենթակա են վերադարձման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Օրինակ, եթե անվավեր է ճանաչվել սեփականության իրավունքի գրանցումը, որի վրա տրվել էր սեփականության իրավունքի գրանցման վկայական, ապա այդ վկայականը պետք է վերադարձվի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող իրավասու մարմնին:

Եթե փաստաթղթերը չեն վերադարձվում, ապա ակտն ընդունած վարչական մարմինն իրավունք ունի պաշտոնական հրապարակման միջոցով հայտարարելու, որ տվյալ վարչական ակտն այլևս չի գործում:

Փաստաթղթերը վերադարձնելիս, դրանց տիրապետողի ցանկությամբ, վարչական մարմինը պարտավոր է տալ այդ փաստաթղթի պատճենը` դրա վրա համապատասխան նշում կատարելով և իր կնիքով հաստատելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել