Նազելի Բաղդասարյանի որոշումը՝ կարգապահական տույժի ենթարկելու մասին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունվարի 23-ին որոշում է ընդունել՝ կարգապահական տույժի ենթարկելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ տույժի է ենթարկվել «Հոռոմի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Սաթենիկ Սարգսյանը։ Պատճառն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելն է։

Սարգսյանին նկատողություն է հայտարարվել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 25-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել