ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը. դատավոր Վարդան Սուղյանի արարքում խախտում չկա։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ նախարարության՝ դատավորը իրարամերժ որոշումներ է կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում, մինչդեռ դատավորի պնդմամբ՝ փաստական տվյալները եղել են տարբեր:
Նշվեց, որ գործը վերաբերում է ընտանեկան բռնությանը։
Դատավոր Վարդան Սուղյանը ասաց, որ մեղադրյալը պատշած ծանուցված չի եղել և ինքը դատախազության կողմից նոր է ստացել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ մեղադրյալը ծանուցվել է դատարան ներկայանալու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։