Արցախում վաճառվող բրինձը կենթարկվի լաբորատոր հետազոտության

Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։

Այս  մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույլտվության համաձայն»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել