Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban.net լրատվական կայքում առկա է լրագրողի թափուր հաստիք (համատեղել հնարավոր չէ):
Պարտականություններ`
- Օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
- Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում,
- Միջազգային լրատվամիջոցներից նյութերի թարգմանությունների կատարում,
- Ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող հատկանիշներ`
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Լրագրության ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Լուսանկարհանման, տեսանկարահանման իմացությունը կդիտվի առավելություն:
Աշխատանքի համար կարող են դիմել նաև լրագրության ֆակուլտետներում 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները։ Աշխատանքը հիմնականում լինելու է երեկոյան ժամերի։
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը։ Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը, 18։00-ն:
Նշենք, որ ընտրված մասնակիցներն անցնելու են փորձաշրջան՝ մինչև 15 օր տևողությամբ։