Աղասի Խանջյանի անվան հ․53 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել՝ Երևանի դպրոցներից մեկի տնօրենին պաշտոնից ազատելու մասին։

Հունվարի 16-ից Երևանի Աղասի Խանջյանի անվան հ․53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանն ազատվել է պաշտոնից։ Նշվում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հենց Սարգսյանը։

Որոշումը ստորագրվել է հունվարի 13-ին։

Գլխավոր լուսանկարը՝ Sputnik Արմենիայի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել