Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարարին

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել