Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 4-ին կարգադրություն է ստորագրել, որով նշանակում է կատարել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի 2023 թվականի հունվարի 9-ի թիվ 1113/772-23 գրությունը՝ կարգադրում եմ.

1. 2023 թվականի հունվարի 11-ից երեք ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետի պաշտոնում»,-նշվում է կարգադրության մեջ։

Նշենք, որ 2019-ի ապրիլին Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։

Կարգադրությունը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է հունվարի 16-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել