2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Քրիստինե Մկոյանը ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2013 թվականից մինչև 2022 թվականը աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Այլ տեղեկություններ
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում: