Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել էր գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը, ով նախագահի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվեց Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել