Եթե որևէ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում․ Կապանի համայնքապետ

Անվտանգային առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին։ Իհարկե միջդիրքային կրակոցներ դրանից հետո եղել են և դա պարբերական բնույթ է կրում, բայց այդ դեպքերից հետո որևիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել»,-ասաց նա։

Փարսյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կան և դժվարանցանելի է։

«Իրավիճակը լարված է, եթե լինի որևէ ագրեսիա մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու։

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին՝ Փարսյանը նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը, քանի որ տեղյակ չէ, թե ինչ են բանակցում և քննարկում տվյալ հարցի շուրջ։

«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել