Բենզինի ու դիզվառելիքի գների տատանումները․ Վիճակագրական կոմիտեի տվյալները

2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 2-ում (այդ թվում մայրաքաղաքում)՝ 0.1% գնաճ, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3% և 7.2% գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ:

2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5% և 37.1%-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել