Արցախի ԱԺ նախագահը չի բացառում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը. Արցախպրես

Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյոք, եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց՝ հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը՝ դա միանշանակ, հնարավոր է:

«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել