Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է ստորև նշված աղյուսակում:
Սույն աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:
Սույն աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 3-7-րդ և 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Սույն աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիա տվող մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝
ՀՀԿ – Հայաստանի Հանրապետության կառավարություն.
ԿԲ – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
ՀՌԱՀ – Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով.
ԿՄ – Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին:
Բոլոր պարզ լիցենզիաները տալիս է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մեկ պետական կառավարման մարմինը:
Սույն աղյուսակի չորրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիայի տեսակները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ`
Պ – Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա.
Բ – Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա:
Սույն աղյուսակի հինգերորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
Միայն սույն աղյուսակի վեցերորդ սյունակում «Փ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար օրենքով կամ լիցենզավորման կարգերով կարող է պահանջվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացություն:
Սույն աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տրվում է միայն մրցույթի արդյունքում:
Միայն սույն աղյուսակի ութերորդ սյունակում «Ո» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում:
Միայն սույն աղյուսակի իններորդ սյունակում «Հ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն պահանջելլիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:
Միայն սույն աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն: