Մեկնարկել ենք 2 կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեր քաղաքացիների համար կկառուցենք Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ:
Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց(էստակադա): Այս ճանապարհը էապես կթեթևացնի Մյասնիկյան պողոտայի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը, որտեղ առաջանում են Երևանի այս հատվածի ամենախիտ խցանումները: Այս մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն:
Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները կսկսենք այս ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից»,-նշել է նա:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/01/325170599_1343196776504186_4479039564938350803_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/01/325230579_901004307703069_4590984642384056609_n.jpg)