Փոփոխություններ՝ Վրաստանի տարածք մուտք գործելու կարգում

Կառավարությունն հունվարի 12-ի նիստին որոշում է ընդունել, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները կկարողանան հատել Վրաստանի սահմանը նույնականացման քարտով։

Նշվում է, որ անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Այսօր երկու երկրների միջև գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր և համաձայնագիր։

«Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում նշվում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ դրանք հնարավորինս զերծ պահելով աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Պարբերական բնույթ են կրում բարձր մակարդակի քաղաքական հանդիպումները, քայլեր են ձեռնարկվում Վրաստանի հետ առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում»,-նշեց նախարար Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել