Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից․ Գեղամ Ստեփանյան

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով։ 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է»,- գրել է Ստեփանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել