Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության գոտում Միացյալ ուժերի խմբի հրամանատար է նշանակել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Կիմը և օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, ով նախկինում զբաղեցրել է ԶՈւ հրամանատարի պաշտոնը, կլինեն Գերասիմովի տեղակալները։
Գերատեսչությունում ընդգծել են, որ հատուկ գործողության շրջանակներում հրամանատարության մակարդակի բարձրացումը կապված է լուծելիք խնդիրների մասշտաբների ընդլայնման հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»:
Նրա խոսքով՝ վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։