Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան տեղյակ է ռազմաճակատում իրավիճակը սրելու Ռուսաստանի Դաշնության ծրագրերին և անում է հնարավորը, որպեսզի այս էսկալացիան մոտեցնի ագրեսորի վերջը։
Այս մասին նա հայտարարել է Լվովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ukrinform-ը։
«Այսօր բանակցությունների ժամանակ մենք հիմնական ուշադրությունը դարձրեցինք անվտանգության խնդիրներին: Ես մեր ընկերներին տեղեկացրել եմ մեր պետության առաջնագծում տիրող իրավիճակի մասին, Ռուսաստանի՝ ռազմաճակատում նոր էսկալացիայի նախապատրաստման մասին: Մենք գիտենք, թե ինչի պետք է պատրաստվենք, մենք գիտենք՝ ահաբեկչական պետությունը ինչ է պատրաստվում անել։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի ցանկացած նոր էսկալացիա մոտեցնի ահաբեկչական պետության վերջը»,- ասել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ լիտվացի և լեհ գործընկերների հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու և ռուսական ագրեսիայի ներուժը սահմանափակելու կոնկրետ հնարավորությունները։