«Մենք կարող ենք այսպես երկար ապրել, հաշտության պայմանագիր չի լինի, լավ, կարիք չկա։ Լավ, ի՞նչ կլինի հետո։ Հետո կտեսնենք։ Այնպես որ, կարծում եմ, որ նրանք (պաշտոնական Երևանը-խմբ․) կլսեն իմ ուղերձները և ճիշտ եզրակացություն կանեն»-այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Դարձյալ չեմ ուզում այս դեպքում թվալ ճնշում գործադրող և ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում, որևէ անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորել հարգանքի արժանի որևէ մեկի նկատմամբ։ Բայց ես պարզապես պետք է նորից ասեմ: Որովհետև այս տարի, կարծում եմ, վերջին հնարավորությունը կլինի։ Որովհետև արդեն 2024 թվականն է, ապա Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ավարտվում է 2025 թվականին։ Նրանք (պաշտոնական Երևանը-խմբ․) պետք է իրենց քթից մի փոքր հեռու մտածեն»,- ասել է պետության ղեկավարը՝ զգուշացնելով հայկական կողմին։
Նա նաև նշել է, թե հայկական կողմը ամեն կերպ փորձում է Լեռնային Ղարաբաղի թեման մղել դեպի հնարավոր խաղաղության պայմանագիր և ըստ էության արգելափակում է այն։
«Իսկ այն, որ նրանք անտեսել են Ռուսաստանում կայացած նախարարների հանդիպումը, ընդհանուր առմամբ անընդունելի պահվածք է»,-հայտարարել է Ալիևը։