Կադիրովի օգնական. «Մոբիլիզացիայի նոր ալիք պետք է տեղի ունենար դեռ երեկ»

Ռուսաստանը գտնվում է «երրորդ համաշխարհային պատերազմի փուլում», այս մասին տեղեկատվությունը պետք է «հստակ փոխանցվի» ռուսներին, երկիրը պետք է պատրաստ լինի դրան, հունվարի 9-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Չեչնիայի ղեկավարի օգնական Ապտի Ալաուդինովը։

«Ոմանք խուճապ են բարձրացնում, թե արդյոք նորից մոբիլիզացիա կլինի: Բայց իրականում անկեղծ ասեմ՝ մոբիլիզացիոն ալիքը, կարծում եմ, պետք է լիներ դեռ երեկ։ Մենք պետք է պատրաստենք մեր բնակչությանը և՛ դպրոցներում, և՛ ամենուր, որ եթե նման իրադարձություններ ծավալվեն, ապա մենք բոլորս պետք է կանգնենք մեկ գծի վրա»,- ասել է Ալաուդինովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիան սկսվել է սեպտեմբերի 21-ին, այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրվա առավոտյան՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը։ Նա այս որոշումը համարել է համարժեք երկրի առջև ծառացած սպառնալիքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել