Ամբողջ աշխարհն ականատես է եղել, որ Թուրքիան և Ադրբեջանը հավատարիմ են «Մեկ ազգ, երկու պետություն», «Մեկ մոր երկու որդի» սկզբունքներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ թուրք և ադրբեջանցի վետերանների հետ հանդիպման ժամանակ։
«Այսուհետ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ պլաններ ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, քայլ անելուց առաջ լավ կմտածի»,-նշել է նա։
MİLLÎ SAVUNMA BAKANI HULUSİ AKAR: “Türkiye ve Azerbaycan’ın ‘Tek millet, iki devlet’, ‘Bir ananın iki oğlu’ olduğunu tüm dünya gördü. Bundan sonra herhangi bir şekilde Türkiye’ye, Azerbaycan’a karşı bir planı olan varsa adım atmadan önce iki defa düşünecek.”#MSB #HulusiAkar pic.twitter.com/Sca7uwdBO6
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) January 10, 2023