Ցեմենտի ներմուծման արգելքը կվերացվի

Կառավարությունը 2022-ի հունվարի 13-ին ընդունել, այնուհետև 2022-ի հունիսի 9-ին երկարաձգել էր ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշումը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հունվարի 15-ին Կառավարության ընդունած այս որոշումը ուժը կորցրած կճանաչվի։

Որոշումն ընդունվել էր` հաշվի առնելով, որ Հայաստան մեծ ծավալների ցեմենտ էր ներկրվում հարևան Իրանից, որն ավելի էժան էր, գազի չափազանց ցածր գների պատճառով (ցեմենտի ինքնարժեքի կեսը էներգակիրներն են կազմում)։ Դա ոչ հավասար մրցակցային պայմաններ էր ստեղծում տեղական արտադրողների համար։

Նախագծի հիմնավորումներում նշվում էր, որ Հայաստանում ցեմենտի երկու գործարան կա, որտեղ մոտ 2000 մարդ է աշխատում (այդ թվում գործարանը սպասարկող հանքերում)։

Նախկինում ցեմենտի և կլինկերի ներմուծման դեմ այնպիսի տուրք էր սահմանվել, որ այն հավասարեցնում էր գնով հայկականի հետ։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության պատգամավորները առաջարկել են չեղարկել այդ տուրքը, նախագիծը ընդունվել է։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2022-ի հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել