Ալիև. «Մեզ հաջողվել է հասնել մեր ուզածին»

«Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո մեր գերխնդիրը եղել է ռազմական փառավոր հաղթանակի ամրագրումը նաև քաղաքական հարթությունում։ Մենք անմիջապես գործի անցանք, քանի որ շատ լավ հասկացանք, որ եթե քաղաքական դաշտում հավանություն չտանք այս հաղթանակին, չհասնենք նրան, որ համաշխարհային հանրությունը դա ընկալի, ապա կարող ենք որոշակի խնդիրների առաջ կանգնել»,-այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք անմիջապես սկսեցինք ակտիվ աշխատանքը, և կարծում եմ, որ այսօր՝ պատերազմից երկու տարի անց, կարող ենք լիովին վստահորեն ասել, որ պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։ Ադրբեջանի կոռեկտությունը ևս մեկ անգամ հաստատվեց, մենք պետք է էլ ավելի ամրապնդենք այն իրավիճակը, որը ձևավորվեց պատերազմի ավարտին, այսինքն՝ ավելի ամրապնդենք մեր դիրքերը։ Անցած երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է հասնել մեր ուզածին թե՛ միջազգային հարաբերությունների հարթությունում, թե՛ երկրի ներսում»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն աշխարհում ճանաչված է որպես շատ վստահելի և լուրջ գործընկեր։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այն երկրներից է, որոնք բացահայտորեն արտահայտում են իրենց դիրքորոշումն ու ինքնուրույն քաղաքականություն են վարում․ «Իհարկե, դրա հիմքում ընկած է և՛ մեր ռազմական հզորությունը, և՛ փառահեղ Հաղթանակը»,- ընդգծել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել