Լաչինում այս ցրտին կանգնած մեր երիտասարդները մեր հերոսներն են: Այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նրանց հետ կապված կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբրև բլոկադա են ստեղծել: Բայց սա սուտ է: Մենք գիտենք, որ իրանական մեքենաներ էին մտնում այդ ճանապարհով, նրանց մեքենաներին կեղծ հայկական համարներ էին տեղադրվում: Մենք ամեն ինչից տեղյակ ենք եղել:
Հիմա էլ խաղաղապահները ուտելիք են տանում այնտեղ ապրող հայերին, Կարմիր խաչն է մտնում: Չկա բլոկադա: Հայերը և նրանց հովանավորները փորձում են կեղծել իրականությունը: Ակցիան շարունակվելու է: Մեր պահանջները ազնիվ են: Մենք ապրելու պայմաններ կստեղծենք նրանց համար, ովքեր պատրաստ են ապրել ադրբեջանական դրոշի ներքո»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։