Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանման կարգը

Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ենթակա է սակագնային ու ոչ սակագնային կարգավորման և մաքսային հսկողության նույն կարգով, որով այլ երկրներից ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք: «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: Մաքսային մարմինները պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտ հսկողություն սահմանելու արտահանվող ապրանքների նկատմամբ։

Նշված կետով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների վրա:

Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել