Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել պաշտոնից ազատման վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Կոստանյանն այս պաշտոնին նշանակվել է 2021-ի դեկտեմբերի 15-ին։
Դեկտեմբերի 12-ին վերջինս գրառում էր կատարել ֆեյսբուքայն իր էջում, որում նշվում էր․ «Սիրելի´ ընկերներ, գործընկերներ ու հարազատներ,
Տեղեկացնում եմ, որ ես ևս, սեփական դիմումիս համաձայն, ազատվելու եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։
Այս մեկ տարվա ընթացքում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել առավելագույնը` կարևոր ու նպատակային ծրագրերն իրականություն դարձնելու համար:
Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել պարոն Մաթևոսյանին` իր մարդկային և մասնագիտական բարձր որակներով արդեն մի քանի տարի շարունակ ինձ համար օրինակ լինելու համար:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, ովքեր իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնում են հանուն մեր պետության զարգացման։
Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում հետ համագործակցել ենք այս մեկ տարվա ընթացքում, շնորհակալ եմ մեր թիմի գաղափարներին հավատալու և աջակցելու համար։
Հաջողություն, ուժ ու եռանդ եմ մաղթում բոլոր գործընկերներիս` շարունակելու իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում»,-նշել է նա։