Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար վաշինգտոնյան ձևաչափ կարող է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։
Նա ասել է, որ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։
Նա նշել է, թե իբր Ադրբեջանն ավելի շատ ջանքեր է գործադրում խաղաղության համար։
«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափն ապագայում կարող է վերականգնվել։ Հնարավոր է նաև ստեղծել Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափը։ Բայց ոչ մի ուրիշ տարբերակ խելամիտ չի թվում»,-ասել է Շաֆիևը: