Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը գումարվելու է դեկտեմբերի 27-ի ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Օրակարգում ընդգրկված է 17 հարց, այդ թվում՝ Երևանի 2023 թվականի բյուջեի նախագիծը, Երևանի զարգացման 2023 թվականի ծրագիրը, տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգի վերաբերյալ որոշումը: