Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. «Արցախպրես»

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝  ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին  բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց  հետո  ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Տ. Պետրոսյանի խոսքով՝ նախաձեռնության մասնակիցները հիմք են ընդունել  ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի խոսքը և հետամուտ կլինեն հետագա զարգացումներին։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրեցին՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել