ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը:
Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ վիճակում՝ կա մասնիկների թափվելու հնարավորություն, պատուհաններին բացակայում են միջատապաշտպան ցանցերը:
Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: