ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական․ Ալեն Սիմոնյան

Պատերազմի վտանգը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո երբևիցե չի նվազել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ` դեռ երկար ժամանակ մենք պետք է անընդհատ պատրաստվենք հնարավոր սադրանքների, որոնք, ի դեպ, իրենց սպասել չեն տալիս»,-նշեց Սիմոնյանը։

Նա նաև անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդում Լաչինի միջանցքի փակման հարցի քննարկման ժամանակ Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությանը, այն գնահատելով՝ բացասական։

«Համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեկական կարող էր հնչել։ Դա արեցին երկրներ, որոնք Հայաստանի հետ որևէ սերտ կապեր չունեն»,-նշեց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել