Բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր ու պարզ․ Ռուբեն Վարդանյան

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի բաց նիստ է եղել, որում քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակի հարցը, ինչը շատ ուրախալի էր, քանի որ դա կարևոր էր, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցը ամենաբարձր քննարկման օրակարգով։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շատ կարևոր էր, որ արձագանքը միակողմանի էր, որ դա անընդունելի է։ 200 ժամից ավել է փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք և ամբողջ աշխարհի, բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր ու պարզ․ սա ընդունելի է ու պետք է ճանապարհը բացվի՝ առանց նախապայմանների կամ քննարկումների։ Ընդհանուր որոշումն այդպիսին էր, որ սա անընդունելի իրավիճակ է»,-ասաց Վարդանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Արցախի շահերը պաշտպանող երկրներին։

Մանրամասները՝ տեսանյութում

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել