Արմեն Գրիգորյանի մայրը 120 հազար հայի հետ միասին Արցախում է․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, թե ինչու է իշխանությունը պատասխանատվությունը գցում ուրիշների վրա:

Ռուբինյանն ընթերցեց նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետից մեկ հատված, որում ասվում էր, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության ներքո ու Ադրբեջանն էլ երաշխավորում է տեղաշարժի անվտանգությունը:

«Արմեն Գրիգորյանին, ով ղարաբաղցի է, և որի մայրը ապրում է Ղարաբաղում ու 120 հազար հոգու հետ միասին շրջափակման մեջ է։ Պարոն Մանուկյանը եկել ու Արմեն Գրիգորյանին ասում է՝ Դուք հրաժարվում եք Ղարաբաղից, Դուք Ղարաբաղցիներին մենակ եք թողել, Դուք ցոփ ու շվայտ կյանք եք վարում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել