ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորարել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»:
Մինչ այդ էլ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Հովհաննիսյանն ազատվել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1980թ., մարտի 19-ին, Երևանում։
Աշխատանքային գործունեություն
2021թ. օգոստոսի 18-ից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2020-2021թթ. Ասիական զարգացման բանկ, Ֆիլիպիններ, տնօրենների խորհուրդ, տնօրենի խորհրդական
2018-2019թթ. Վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2015-2020թթ. Ասիական զարգացման բանկ, հանրային ֆինանսների և ծրագրերի համակարգման անկախ փորձագետ
2009-2015թթ. «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, մեծածախ վաճառքների գծով ղեկավար և բիզնես համայնքի հետ կապերի պատասխանատու
2008թ. Աջակցություն Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ծրագրում ՄԶՄԿ փորձագետ
2004-2007թթ. «Ալֆա փլաս» խորհրդատվական ընկերություն, ծրագրի համակարգող
2003-2004թթ. «Լուսակաթ ԹՖ» ՓԲԸ, ֆինանսական բաժնի ղեկավար
1999-2000թթ. «Հայներարտբանկ» ՓԲԸ, կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ
Կրթություն
1996-2000 թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ
Որակավորում – Տնտեսագետ
Մասնագիտություն – Ընդհանուր տնտեսագիտություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 5 երեխա
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում