Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ 17։00-ի դրությամբ Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է։
Նա անդրադարձավ նաև դեկտեմբերի 17-ին իր հրավիրած հանրահավաքին։
«Մենք ունենք խնդիր․ ինչպես անե՞լ, որ այս հանրահավաքը դառնա հանրահավաք, որը նման լինի 1990-ականների սկզբին եղած հանրահավաքներին։ Որ լինի ազնիվ և պարզ շփում Կառավարության և ժողովրդի հետ։ Երկար քննարկումներից հետո որոշել ենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, գնալ Մարտակերտ։ Դեկտեմբերի 18-ին կգնանք Մարտունի, դեկտեմբերի 19-ին՝ Ասկերան։ Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ձև կանենք Ստեփանակերտի հանրահավաքը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։